▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել

Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր.օր-ի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, նշված հոդվածով մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 74-ամյա Բաբկեն Կարապետյանին և 66-ամյա Սամվել Հակոբյանին:

Ապրիլի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին տեղեկություններ են ստացել, որ նշված անձինք սեռական բնույթի գործողություններ են կատարել Գեղարքունիքի մարզի 13-ամյա բանկչի նկատմամբ: Բ. Կարապետյանն ու Ս. Հակոբյանը, նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են:

***

Ապրիլի 11-ին Վարդենիսում մի քանի տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ։

Այսօր․am-ն է գրում ու նշում, որ կայքի աղբյուրի տեղեկացմամբ՝ աղջիկը բնակվում է Սոթքում։ Վարդենիսում հաճախում է երաժշտական դպրոց՝ տաքսիով։ Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են աղջկան։

««Այս պահին աղջկա վիճակը շատ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշեց մեր աղբյուրը։

Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։

ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց.«Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ ծնված մի աղջկա նկատմամբ: Կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը և կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հայտնեց.«Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են»»,-գրում է սկզբնաղբյուրը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին