▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդենիսում ադրբեջանցիները դի՞րք են վերցրել

Վարդենիսի հատվածում ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել։ 

Hraparak.am-ն է գրում, նշելով, որ այսօր Վարդենիսի հատվածում ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել Վերին Շորժայի համայնքապետից, սակայն նա ասաց, որ չգիտի, և խորհուրդ տվեց պաշտպանության նախարարությունից ճշտել։ Կապվեցինք նաև անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, մեր հարցին, թե ճի՞շտ է, որ ադրբեջանցիները հայկական դիրք են վերցրել, Թովմասյանը պատասխանեց․

«Ես սահմանից շարունակում եմ մտահոգիչ տեղեկություններ ստանալ, և սպասում եմ պաշտոնական բացատրությունների»։

Տեղեկությունը հաստատեց Վարդենիսի բնակիչ, որը սպա է, ասաց, որ ադրբեջանցիները առաջ են եկել, և մեր դիրքը հայտնվել է նրանց թիկունքում, իսկ զինվորներից տեղեկություն չունի»,- գրում է կայքը։ 

Ավելի ուշ ՀՀ ԶՈւ ԳՇ-ից հայտնել են. 

«Տեղեկություններ են տարածում իբր «Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք գրավելու» մասին:

Ոչ միայն ադրբեջանցիները հայկական որեւէ դիրք չեն գրավել, այլեւ նույնիսկ տեսականորեն չէին կարող  գրավել, քանի որ սահմանային այդ հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ապահովել,  մարտական դիրքեր ուղղակի չկան եւ դա ընդամենը բաց տարածք է, որը, ինչպես նաեւ այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականները,  գտնվում են հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ»,- հստակեցրել են ՀՀ ԶՈւ ԳՇ-ից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին