Վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հատվածում հայ-ադրբեջանական զինվորականների միջեւ տեղի ունեցած հերթական միջադեպի արդյունքում մարմնական վնասվածք են ստացած 4 զինծառայող:

Այս մասին գրում է Irakanum.am-ը:
Կայքի տեղեկություններով՝ նրանք եղել են ժամկետային զինծառայողներ: Նրանցից մեկը՝ 19 ամյա Ք. Է.-ն, այս պահին գտնվում է հոսպիտալում՝ ջարդված ականջով, դեմքն ամբողջությամբ կապտած եւ ձեռքի վնասվածքով: Զինծառայողը գտնվում է հոգեբանական տրավմայի մեջ:
Կայքին հայտնի է դարձել նաեւ, որ զինծառայողներին հրահանգ է եղել կրակել միայն օդ, ինչը չի վախեցրել ադրբեջանցիներին:


