▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդուհի Իշխանյանը հրավիրվել է ոստիկանություն բացատրություն տալու

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ այսօր` նոյեմբերի հինգին  իրեն զանգահել է ոմն անծանոթ և ներկայանալով որպես ոստիկանության 6-րդ վարչության աշխատող, հրավիրել վարչություն բացատրություն տալու:

Վարդուհի Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումն կապակցությամբ.

 «Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրնենքով բացատրություն տալու պարտավորություն կամ բացատրություն տալու նպատակով ներկայանալու պարտավորություն ոչ ոք չունի)։ Թվաց, թե հարցը սպառված է, բայց՝ ոչ։ Երեկոյան, մոտավորապես ժ․19.10 -ին, մեր բնակարանի շեմին նկատեցի երկու անծանոթների։ Հարցին, թե ովքեր են, պատասխանեցին՝ 6-րդ վարչությունից և շուրջ15 րոպե պահանջում էին դուռը բացել և ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր։ Եվս մեկ անգամ մերժեցի, բացատրելով մեր «փառապանծ» իրավապահ մարմինների աշխատողներին, որ բացատրություն տալ կամ չտալը իմ իրավունքն է և որ իրենք իրավունք չունեն ինձնից ստիպողաբար բացատրություն կորզել։ Կարծում եմ, ոստիկանները քաջատեղյակ են օրենսդրական կարգավորումներին, ու նման պարագայում այս ամենը ես համարում եմ ոչ միայն «իրավական» ապօրինություններ, այլև սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի նկատմամբ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Վարդուհի Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով դիմել էր  դատախազությանը՝ պարզել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին