PastInfo-ն գրում է. Փետրվարի 17-ին կորած ու օրեր անց Երևանում հայտնաբերված Գյումրեցի աղջկա վերաբերյալ քննության արդյունքում հարուցվել է քրեական գործ` սեռական ոտնձգության համար՝ բռնաբարության:
ՀՀ Քննչական կոմիտեից հաստատեցին միայն, որ քրեական գործ է հարուցվել, սակայն հրաժարվեցին նշել, թե որ հոդվածով` ասելով, որ խոսքը վերաբերում է անչափահասի։
Հիշեցնենք՝ 14-ամյա Քրիստինան հայտնաբերվել էր Երևանում: Սակայն պարզվել է, որ մինչ այդ նա նաև Արարատի մարզում է եղել:
Շրջանառվող վարկածների համաձայն՝ Քրիստինան զինծառայող ընկեր է ունեցել, Արարատի մարզի զորամասում: Մեկ այլ վարկածի համաձայն էլ աղջիկը հարում է էմո շարժմանը: Եվ նրա՝ տնից փախչելու ու ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում շրջելու պատճառը հենց դա է եղել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում