▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարորդին սարքել է օգնական՝ 297 հազար աշխատավարձով

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աննախադեպ ամանորյա նվեր է արել իր վարորդ Արեգ Պապյանին։ Պապյանը Ռոմանոս Պետրոսյանի վարորդն է ավելի քան մեկ տարի, որը, ի դեպ, ԲՀԿ անդամ է եղել նախկինում։

hraparak.am-ն է գրում և նշում, որ մարզպետարանի հաստիքացուցակով  երևում է, որ նա Պետրոսյանի վարորդն է, բայց քանի որ վարորդի աշխատավարձը շատ ցածր է՝ մոտ 90 հազար դրամ, մարզպետը լավություն է արել իր վարորդին, որ եղբայրը եղբորը չէր անի, և նշանակել է մարզպետի օգնական՝ ամսական 297․ 000 դրամ աշխատավարձով։ Թեև հաստիքացուցակով փոփոխությունը չի երևում մարզպետարանի կայքում, սակայն արդեն կա մարզպետի կարգադրությունը։

Ի դեպ, ցանկացած օգնական ունի իր պաշտոնի անձնագիրը, որտեղ հստակ նշվում է, թե ինչ գործառույթ ունի նա և ինչ հարցերով պետք է օգնի մարզպետին։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին