▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարորդները միանում են ակտիվիստներին`«Մի' եղեք ոչխար, վճարե'ք 100 դրամ»

Օպերայից Բաղրամյան տանող ճանապարհին հավաքվել են մի խումբ  ակտիվիստներ և կոչ են անում բնակչությանը վճարել 100 դրամ: yerkir.am-ի տեղեկություններով քիչ առաջ 62 համարի երթուղայինի վարորդը ինքն իր ձեռքով պոկել է  «Ուղեվարձը` 150 դրամ» պաստառը և փակցրել` «Մի' եղեք ոչխար, վճարեք 100 դրամ»:

Նույն օրինակին հետևեց նաև 57 համարի ավտոբուսի վարորդը` պոկել է պաստառը և փակցրել ցուցարարների տված` «Ուղեվարձը` 100» դրամ:

Նշենք նաև, որ ակտիվիստներին է միացել նաև Րաֆֆի Հովյաննիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին