▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարորդներին խորհուրդ ենք տալիս 160 հազար դրամանոց փաթեթներ չգնել, մինչև դատական գործընթացը չավարտվի»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյան ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրել, որը տեղի կունենա հունվարի 21-ին:

«Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունների համար մեզ միացել է Հայկ Մարությանի դաշինքից 9 հոգի։

Արտահերթ նիստի օրակարգում երկու հարց կա՝ կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման կասեցում և քաղաքային տրանսպորտի կասեցում։

Դեռևս դատական վեճ կա այս հարցով․․․ Դատական գործընթացի մեջ ենք։ Վարորդներին խորհուրդ ենք տալիս չգնել ավտոկայանատեղիների վճարների տարեկան160 000 դրամանոց փաթեթներ, յոլա գնալ ժամավճարներով, մինչև որ կավարտենք դատական գործընթացը»,- նշել է Թևանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին