Մայիսի 16-ին Վաշինգտոնում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ, մի խումբ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Միացյալ Նահանգներ այցելության դեմ: Հայերին միացել էին նաև քրդեր և եզդիներ:
Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից, հակացույց էին կազմակերպել նաև Վաշինգտոնի թուրքական կազմակերպությունները, որոնք այս կերպ ցանկացել են իրենց աջակցությունը հայտնել Էրդողանին: Ակցիայի ժամանակ թուրքերը, ճեղքելով ոստիկանական ուժերին, հարձակվում են խաղաղ ցույց իրականացնող հայկական, քրդական համայնքի ներկայացուցիչների վրա և սկսում հարվածել նրանց: Առնվազն 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, կան ձերբակալվածներ: