Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի և հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանցի զինվորները վիճաբանում են հայերի հետ, քաշքշելով ու հայհոյելով նրանց իջեցնում դիրքերից: Նկատենք, որ այս առնչությամբ ՀՀ ՊՆ հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե միջադեպ է տեղի ունեցել, որը հարթվել է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով հրապարակված կադրերին, նշել է. «Ես կարծում եմ, որ այս դեպքից հետո, երբ նաև տեսանյութը տարածվել է ողջ համացանցով, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պետք է ինքնասպան լինեն։ Նրանք պետք է ինքնասպան լինեն զինվորին այս աստիճան նսեմացնելու համար։ Եվ մարտական կանոնագրքով և զինվորի գործունեությունը կանոնակարգող իրավակարգավորումներով, զինվորը պարտավոր է ցանկացած անօրինականություն նկատելու դեպքում, առավել ևս սահմանախախտման դեպքում կրակ արձակել»: Դիտեք նաև՝ |
«Վաղարշակ Հարությունյանն ու Արտակ Դավթյանը պետք է ինքնասպան լինեն». Մովսես Հակոբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet