▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը բողոքի գործողություններ չեն լինելու, ճանապարհներ չեն փակվելու. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում նշեց.

«Վաղը մայիսի 1-ն է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացրած է Հայաստանի և նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես վաղն այստեղ տեղի է ունենալու աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը»,- նշեց նա:

«Շատ մեծ է հավանականությունը, որը վաղը ձեր կողմից ընտրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- հավելեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վաղը բողոքի ակցիաներ չեն իրականացնելու, փողոցներ չեն փակելու. «Վաղն այս հրապարակում պետք է տեղի ունենա մի հսկայական տոնախմբություն, որտեղ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական, անշրջելի հաղթանակը: Եվ ուրեմն՝ ես բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում վաղը առավոտվա ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում»,- հավելեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին