Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախորդ քննարկումը ձախողեց, քանի որ Կարեն Կարապետյանը չի ներկայացնում իրենց:
Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ն կուսակցական ժողով է արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ և եկել ընդհանուր հայտարարի, որ Կարեն Կարապետյանին լիազորեն որպես բանակցող:
«Մենք այդ որոշումն ընդունում ենք ի գիտություն, և ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում բանակցային գործընթացը շարունակել մեր առաջարկած օրակարգի շրջանում: Ես վաղը ժամը 12:00-ին Կարեն Կարաետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: