▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախեցեք Փաշինյանի խոստումներից, դրանք փլուզելու, աղետի հասցնելու ունակություն ունեն. Էլինար Վարդանյան

2019թ. Փաշինյանը հայտարարում էր, որ մենք պետք է ունենանք տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակը, իսկ 2020թ. հուլիսին վերահաստատում էր, որ բանակը ամենամարտունակն է, այսօր մեր սահմանների պաշտպանությունը մնացել է հովիվների հույսին, հովիվն է դիմավորում ադրբեջանցիների առաջխաղացումը։

2021թ. մայիսի 3-ին նա կոշտ արձագանքեց առաջնագծի կահավորման վերաբերյալ հարցին, հայտարարելով, որ ինչ պետք է, անում են և ոչ-ոք չի կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է։ Արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի։ 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը առանց որևէ դիմադրության հատեցին մեր պետական սահմանը և մինչ օրս շարունակում են դիրքավորվել մեր տարածքում։

2019թ. հունիսի մեկին Փաշինյանն ասում էր. «Կեցցեն մեր երեխաները, որ ապրել և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում», պատերազմը ժամանակին չկանգնեցելու պատճառով զոհեց նրանցից 5000-ին։ Իսկ ազատ և երջանիկ Հայաստանը հասցվեց աղետի։

Այսօր արդեն Փաշինյանը նախընտրական խոստումների շրջանակներում հայտարարում է, որ բոլոր երեխաները մինչև 2025թ. կրթությունը պետք է սկսեն մսուրից, եթե պետք լինի կառուցելու է 400 մանկապարտեզ, մանկապարտեզաշինության և դպրոցաշինության համար եթե պետք լինի արտաքին պարտք կվերցնի, ուսուցիչները ատեստավորման արդյունքներով կստանան 30-50 տոկոս բարձր աշխատավարձ, գիտության, գիտաշխատողների ֆինանսավորման, աշխատավարձային ֆոնդը մինչև 2025թ. կքառապատկի, կստեղծի ակադեմիական քաղաք, պրոֆեսիոնալ բանակ, և այլն, և այլն։

Սրանք Փաշինյանի հերթական ստերն են, որոնք երբևէ իրականություն չեն դառնալու։ Այնպես, ինչպես իրականություն դառնալու որևէ շանս չուներ և չունի նրա մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը։

Վախեցեք Փաշինյանի խոստումներից, դրանք փլուզելու, աղետի հասցնելու ունակություն ունեն։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Էլինար Վարդանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին