▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՎԱԶ-2105»-ի 54-ամյա վարորդը մահացել է վթարի հաջորդ օրը

 

Օգոստոսի 10-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 1-ին կմ-ին 1963 թ. ծնված Վահրամ Խաչատրյանի «ՎԱԶ-2105», «ՎԱԶ-2106» և «Մերսեդես-Բենս Ե 200» ավտոմեքենաների իրար բախվելու հետևանքով Վ. Խաչատրյանին մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխելու մասին:

Օգոստոսի 11-ին` ժամը 19.45-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժնից հաղորդում է ստացվել, որ Վահրամ Խաչատրյանը նույն օրը` ժամը 19-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին