▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Մանուկյանի հայտարարությունից հետո նրա հետ կապ հաստատե՞լ եք․ լրագրողը՝ փոխոստիկանապետին

Այսօր փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է արգելված գրառումների դեպքում իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին.

«Այն կոչերի, ուղերձների, հղումների դեպքում, որոնք պարունակում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված հանգամանքներ, անմիջապես ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Ինչ վերաբերում է իշխանափոխության վերաբերյալ կոչերին, ապա այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ տարվում են, սակայն հիմնականում քրեորեն համապատասխան հոդվածներով գործունեություն իրակացանում են իրավապահ այլ մարմիններ, դիցուք, դատախազությունը և ԱԱԾ-ն։

Իսկ հարցին` Վազգեն Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունից հետո ոստիկանությունը կապ հաստատե՞լ է նրա հետ, թե՞ ոչ, փոխոստիկանապետն ասել է․

«Վազգեն Մանուկյանի և կոնկրետ անձանց վերաբերյալ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, սակայն երբ մեր մոնիթորինգի արդյունքում առկա է լինում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավախախտում, մենք զբաղվում ենք դրանցով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին