Ցավալիորեն պետք է փաստել, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն իր տեսակի մեջ կարելի է ասել եզակի է հենց միայն նրանով, որ խորը գիտակցությամբ է մոտեցել իր գլխավորած հաստատությունում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպին և զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Գոնե իմ համար, միջադեպի հետ կապված մի շարք հանգամանքներ դեռ պարզ չեն, սակայն ակնհայտ է, որ ինստիտուտի պետը՝ պաշտոնից ազատվելու մասին դիմում ներկայացնելով, գոնե իրենից կախված նվազագույն քայլը (բարոյական) կատարել է: Իհարկե կարևոր է միջադեպի ողջ «կծիկի» բացահայտումը, միևնույն ժամանակ պետք է փաստել, որ մարդիկ այնքան են «կառչած իրենց պաշտոններին», որ նույնիսկ բարոյական քայլի գնալը որպես այդպիսին եզակի երևույթ է դիտվում:
Տիգրան Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք