▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Սարգսյանի եղբայրը պատասխանել է Խաչատուր Սուքիասյանին

Հայաստանի նախկին վարչապետ, ՊՆ ղեկավար Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա ելույթներին, որոնք վերաբերում էին իր եղբորը.

«Եթե ազատամարտիկներին համախմբած ու զրոյից բանակ ստեղծած, տարածքներ ազատագրած և հաղթանակներ կերտած ՊՆ նախարարը, որ ի պաշտոնե նաև Անվտանգության խորհրդի անդամ է, Արցախում տարածքներ հանձնելու հարցում պետք է տեսակետ չհայտնի, ո՞վ պետք է հայտնի...

Անլուրջ է, չէ՞:

Անլուրջ կվերաբերվեի և հարկ չէի համարի անդրադառնալ տվյալ անհատին, եթե հիմքում սուտ չլիներ. 1998-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն չի տարածել ու չի պահանջել նախագահի հրաժարականը, ուստի Օնիկ Գասպարյանի արարքի հետ համեմատությունը կամ անտեղյակություն է ու ոչ կոմպետենտություն կամ ժողովրդին մոլորեցնելու պարզունակ միտում։
Անցյալում անելիք չկա, անողը արել է: Զբաղվեք ապագայով, եթե ուզում եք ապագա ունենալ»:

Հիշեցնենք՝ Սուքիասյանն ԱԺ ամբիոնից ասել էր, որ «Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ»՝ նկատի ունենալով 1998-ի իշխանափոխությունը։

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին