▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վենդետա արա սահմանիցդ դուրս, սահմանից ներս էլ զոհ չունենք տալու. Գոռ Վարդանյանը՝ Փաշինյանին

«Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չփորձես հայ մարդկանց իրար դեմ հանել։ Վենդետա արա սահմանիցդ դուրս, սահմանից ներս էլ զոհ չունենք տալու քո սուբյեկտի համար.... Այսօր հետևում էի նիկոլ փաշինյանի, այսպես ասած, քարոզարշավի ելույթին և չէի կարող չարձագանքել։ Նիկո՛լ փաշինյան, դուք ներկա պահին երկրի ժամանակավոր վարչապետի լիազորություններ եք կատարում, դա նշանակում է, որ հանդես էք գալիս երկրի ղեկավարի անունից։

/filemanager/uploads/Gor_Vardanyan.jpg

Լսեցի ձեր ելույթը վենդետաների մասին. լսե՛ք, դուք չե՞ք հասկանում, որ ժողովրդին կիսելու, վրեժի, թշնամության կոչեր եք անում և դա հղի է վտանգավոր հետևանքներով, ձեր ուզածը ո՞րն է՝ բախումներ, քաղաքացիական պատերազմ, ո՞վ է ձեզ իրավունք տվել մարդկանց միմյանց դեմ լարելու։ Քարոզարշավին ձեր քաղաքական ծրագրերից խոսեք, թե ինչպես եք պատրաստվում երկիրը դուրս հանել այս իրավիճակից, ոչ թե վենդետաներից, դրախտ երկրից։ Այն երկրից, որ մինչ այսօր զինվորի թաղում է կազմակերպվում։ Եթե վենդետայից ես խոսում, եթե էդքան դուխով տղա էս, կարող էս ալիևից լուծիր վրեժդ ու այն ադրբեջանցի զինվորներից, որոնք էս պահին Հայաստանի սահմանում են և գերի են վերցնում մեր առանց զենք սահման պահողներին։ Դիմում եմ քե՛զ, նիկո՛լ փաշինյան, չփորձես հային հանել հայի դեմ, դա շատ վատ կանդրադառնա մեր ազգի վրա։ Դիմում եմ այն մարդկանց, ովքեր կանգնած են նիկոլ փաշինյանի կողքին. տղե՛րք, մենք հայ ենք, մենք իրավունք չունենք թույլ տալու քաղաքացիական բախումներ, դուք էդ մարդու կողքն եք՝ բացատրեք, հասկացրեք, որ ազգին չհանի իրար դեմ արյուն չթափվի։ Կոչս մշակույթի, սպորտի, արվեստի բոլոր հեղինակավոր մարդկանց, միացե՛ք, ձեր խոսքն ասեք, բոլորդ մի կողմ եք քաշվել, չե՞ք հասկանում, երկիրը կանգնած է լուրջ քաղաքացիական պարերազմի առաջ։ Հերիք է ինչքան զոհեր ունենք, մենք փոքր ազգ ենք, իրավունք չունենք միմյանց դեմ դուրս գալ: Միասնության կոչեր արեք ժողովորդին»։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին