ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերից առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով պատմել է այսօրվա աշխատանքային քննարկումների մասին ՝ մասնավորապես խոսելով զինվորների ապահովման մասին:
-Փորձում ենք վերացնել այն արատավոր պրակտիկան, երբ ժամկետային զինծառայողների ծնողները լուծում են նրանց տարրական հարցերն ու խնդիրները,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը ասել է, որ պատասխանատուներից ստացել է հավաստացիումներ, որ զինվորներին վերաբերող բոլոր խնդիրները կլուծվեն:
-Եթե այս խնդիրները չլուծվեն, պատասխանատուները խստագույնս կպատժվեն,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցնելով իր այսօրվա երկու նշանակումները՝ ԱԱԾ-ի ղեկավարի և ոստիկանապետի պաշտոններում, ասել է, որ ակնկալում է , որ վաղվանից այս ոլորտներում խնդիրները նույնպես լուծվելու են: