▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերացող տեսակ Երևանում՝ սպիտակ նիվիստները

Մի տենց վերացող տեսակ կա Երևանում` ժամանակին շատ ուժեղ արտահայտված, դա սպիտակ նիվիստներն էին: Տասը կողքովդ անցնող սպիտակ նիվաներից 8-ն իրենց այնքան լկտի էին պահում , որ դա չնկատել ուղղակի չէր լինում: Սիգնալ, կտրուկ շրջադարձներ, Երևանի փոքր փողոցներում, մեքենայից դուրս շպրտվող ծխախոտի տուփ, շիշ: Այդ ամենը բնականաբար զուգորդված այնպիսի երաժշտությամբ, թե թվում էր, որ մեքենայի մեջ մի մեծ ռեստորան է գործում ու հենց նոր խորովածը բերին չորրորդ սեղանի մոտ: Այս երևույթը բերեց նույնիսկ նրան, որ այդ եզ մեքենան սկսեց հասնել տասնհինգ, քսան հազար դոլարի: Բայց հիմա մի նոր երևույթ է ի հայտ եկել: Այն բոլոր պորճերը, որոնց գումարը չի բավարարում սպիտակ նիվա գնել ու իրենց լկտի պահել սկսել են այդ նույնն անել շատ ավելի տուզիկ մեքենաներով ու հիմա Երևանի փողոցներում կարելի է տեսնել Վրաստանից բերած երեքից հինգ հազարանոց ծռմռված ու հին օփելներ կամ ժիգուլիներ , որոնց պետահամարանիշներին նայելիս հաճախ հարց է ծագում , թե ինչն է ավելի թանկ մեքենան, թե համարները: Իսկ մեքենայի ղեկին նստած ըստ ամենայնի որևէ ազնվական ցեղից ծագում ունեցող արքայազնների պատուհանից դուրս նետված ձեռքերը զարմացնում է իրենց երկարությամբ և քամու և արևի նկատմամբ դիմացկունությամբ: Եվ այսպես այս հերոսները գալիս են և սկզբից քեզանից ազդանշանով ու լույսերով ճանապարհ ուզում , հետո երբ արհամարում ես աջից աՎգոն են անում ու գալիս դեմդ կարմիր լույսի տակ կանգնում են: Իբր իրանք քեզ հաղթեցին:

 

Ալեն Սիմոնյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին