▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջ տանք շմայսական գործելաոճին... Հայկ Սարգսյան

Տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը, Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկմանը,  տեղեկացրել է, որ այս պահին գործում է 3 ցեմենտի գործարան. «Եթե շատ արագ ՊԵԿ-ը քայլեր չձեռնարկեր, իրանական էժան ցեմենտի պատճառով 3-ն էլ կփակվեին»:

 

 

Նրա խոսքով՝ ցեմենտի գինը 10 հազար դրամով նվազել է, ոչ թե ցեմենտարտադրողների բարի կամքի, այլ կառավարության քաղաքականության արդյունքում. «Դրա պատճառով առաջացավ բնական մրցակցություն տեղական արտադրողների և իրանական ցեմենտի միջև, որի հետևանքով և գներն էժանացան, և որակը լավացավ»:

Նա ընդգծել է, որ տեղական արտադրողները ցանկանում են պետտուրքը 22 հազարից բարձրացնել, որպեսզի իրենք կարողանան մրցակցել իրանական ցեմենտի հետ. «Բայց սա հակակշռող թիվ է, այս մրցակցությունը բխում է ՀՀ քաղաքացիների շահերից»:

Մանրամանսերը՝ տեսանյութում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին