▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին ազգանպաստ տեղաշարժերը եկան վերականգնելու հույսը և ուժեղացնելու հայոց պետականության կերտումը

Այսօր ողջ հայությունը հպարտությամբ ու մեծ շուքով նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը:

 

 

 

 

 

 

 

-Սա շատ թանկ, սրբազան ու անփոխարինելի օր է:  Այն, ինչ ձեռք ենք բերել, պետք է պահպանվի: Փառք Աստծո, վերջին մաքրագործումները, ազգանպաստ տեղաշարժերը եկան վերականգնելու հույսը և ուժեղացնելու հայոց պետականության կերտումը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: 

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն էլ նշեց, որ կան ոչ միայն  պատմագիտական փաստեր, այլև հուշագրություններ, որոնք շատ հուզիչ են: 

 

 

 

 

-Տպավորվել են Քաջազնունու հուշերը՝ Բաթումիի պայմանագրի մասին: Ներկայացնում է, թե ի՞նչ երկխոսություններ եղան պատգամավորների միջև, և այն, թե որքան կոտրված էր ինքը, չնայած արդեն ստորագրել էր: Տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրողություններ կային, որոնք խափանեցին անկախության հարատևությունը: Առաջին հանրապետության այս կամ գործչին մեղադրելու իրավունք չունեմ, քանի որ մասնագետ չեմ: Հետաքրքիր է, որ 100-րդ տարելիցը նշում ենք առանց ռեժիմի, որն ամենամեծ ձեռքբերումն է,-նշեց Նարինե Թուխիկյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին