▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին ժամերին ԼՂ-ում ոչնչացվել է Թուրքիային ենթարկվող 14 սիրիացի վարձկան

Alarabia կայքն անդրադարձ է կատարել Արցախի ՊԲ հայտարարություններին, ՀՀ վարչապետի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակին՝ այն մասին, որ Ադրբեջանը միջազգային մակարդակով արգելված զինատեսակ է կիրառել և հրթիռակոծել Ստեփանակերտն ու Շուշին:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Անկարան, ամեն դեպքում, շարունակում է Կովկասում կրակը բորբոքել՝ սիրիացի զինյալների տեղափոխելով Ադրբեջան:

Alarabia-ն, հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտարանին, հաղորդում է, որ վերջին ժամերին Լեռնային Ղարաբաղում ոչնչացվել է 14 սիրիացի վարձկան, որ ենթարկվում էր Թուրքիային:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին