▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին տարիներին ոչ հայ քանի հոգի է բնակություն հաստատել Հայաստանում և այլն․ Գեղամ Նազարյանը թվեր է հրապարակել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սիրելի հայրենակիցներ, շատերին է հետաքրքրում, թե վերջին տարիներին ոչ հայ քանի հոգի է բնակություն հաստատել Հայաստանում, քանիսն է ստացել քաղաքացիություն, կեցության իրավունք, կեցության ժամանակավոր իրավունք։

Պաշտոնական հարցում էի ուղարկել։ Հիմա ստացել եմ պատասխանը։ 
Եւ այսպես, ըստ պաշտոնական տվյալների այս տարվա առաջին տասն ամիսներին ՀՀ քաղաքացիություն է ստացել 813 անձ, իսկ անցած տարի 421։ 2021-ին քաղաքացիություն է ստացել 90, 20-ին՝ 109, 19-ին 115, 18-ին՝ 85 անձ։

Կտրուկ աճն ակնհայտ է, եւ մեկնաբանության կարիք չունի։

Միաժամանակ այս տարվա առաջին տասն ամիսներին կացության մշտական եւ ժամանակավոր կարգավիճակ է ստացել մոտ 7 հազար անձ։ Համեմատության համար նշենք, որ անցած տարի այս թիվը կազմել է 6 հազար 500, իսկ օրինակ 2019-ին 5 հազար 800։

Միաժամանակ անցած եւ այս տարի ԵԱՏՄ երկրների ավելի քան 15 հազար անձի տրվել է օրինական բնակություն հաստատելու կարգավիճակ։

Սա վիճակագրություն է, որից միանգամից հասկանում ենք, որ Հայաստանում գտնվող շատ ու շատ օտարերկրացիներ որեւէ օրինական կարգավիճակ չունեն»։

Դիտեք նաև՝

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին