ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել են, որ դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով:

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք էր ստացել և դրա դիմաց 2019 թ. ընթացքում կաշառքը փոխանցողների օգտին կատարել էր գործողություններ կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանն ու տրամադրմանը»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրությունում:


