▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնիսաժի գործով տուժողները չեն ապաքինվել, բայց բողոք չունեն

 

Վերնիսաժի գործով դատական նիստին ներկայացած երեք տուժողներից երկուսը` Մյասնիկ Հայրապետյանն ու Մնացական Սուքիասյանը, այսօր դատարան էին ներկայացել ձեռնափայտերով: Դեպքից ավելի քան կես տարի անց նրանք դեռևս չեն ապաքինվել, դժվարությամբ են տաղաշարժվում:
Դատական նիստի ընթացքում դատավորի հարցին տուժող Մնացական Սուքիասյանը նստած պատասխանեց, ինչի համար արժանացավ դատավոր Գրիգոր Պողոսյանի նկատողությանը:
Երիտասարդը, սակայն, հայտնեց, որ դժվարանում է ոտքի կանգնել, ինչից հետո դատավորը թույլ տվեց երկու տուժողներին դժվարության դեպքում նստած խոսել:
Եվ չնայած դրան՝ տուժողներն իրենց հրազենային վնասվածքներ հասցրած ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի նկատմամբ բողոք և պահանջ չեն ներկայացրել, իսկ տուժող են ճանաչվել բացառապես նախաքննական մարմնի որոշմամբ` հրազենային վնասվածքների առկայության փաստով:
Դատական նիստի ավարտին լրագրողներն այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցին տուժողներից:
Մնացական Սուքիասյանը և Ալվինա Բադալյանը խուսափեցին լրագրողների հետ շփումից, իսկ Մյասնիկ Հայրապետյանն ասաց. «Ես բողոք չունեմ: Վնասվածք է, կանցնի»: Նրան ուղեկցող որդին էլ հարցին հարցով պատասխանեց. «Բողոքեինք, որ ի՞նչ լիներ, կամ պարտադի՞ր էր, որ բողոքեինք»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են տարածված լուրերը, թե պատգամավոր Կարո Կարապետյանն իրենց վճարել է, որպեսզի չբողոքեն: Տուժողն ու իր որդին հարցին բացասական պատասխան տվեցին ու շտապեցին լքել դատարանի շենքը:
 
Հեղինակ: 
«Փաստինֆո»
- See more at: http://pastinfo.am/hy/node/57046#sthash.nt2c2gmm.dpuf

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Վերնիսաժի գործով դատական նիստին ներկայացած երեք տուժողներից երկուսը` Մյասնիկ Հայրապետյանն ու Մնացական Սուքիասյանը, այսօր դատարան էին ներկայացել ձեռնափայտերով: Դեպքից ավելի քան կես տարի անց նրանք դեռևս չեն ապաքինվել, դժվարությամբ են տաղաշարժվում:

Դատական նիստի ընթացքում դատավորի հարցին տուժող Մնացական Սուքիասյանը նստած պատասխանեց, ինչի համար արժանացավ դատավոր Գրիգոր Պողոսյանի նկատողությանը:
Երիտասարդը, սակայն, հայտնեց, որ դժվարանում է ոտքի կանգնել, ինչից հետո դատավորը թույլ տվեց երկու տուժողներին դժվարության դեպքում նստած խոսել:

Եվ չնայած դրան՝ տուժողներն իրենց հրազենային վնասվածքներ հասցրած ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի նկատմամբ բողոք և պահանջ չեն ներկայացրել, իսկ տուժող են ճանաչվել բացառապես նախաքննական մարմնի որոշմամբ` հրազենային վնասվածքների առկայության փաստով:

Դատական նիստի ավարտին լրագրողներն այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցին տուժողներից:

Մնացական Սուքիասյանը և Ալվինա Բադալյանը խուսափեցին լրագրողների հետ շփումից, իսկ Մյասնիկ Հայրապետյանն ասաց. «Ես բողոք չունեմ: Վնասվածք է, կանցնի»: Նրան ուղեկցող որդին էլ հարցին հարցով պատասխանեց. «Բողոքեինք, որ ի՞նչ լիներ, կամ պարտադի՞ր էր, որ բողոքեինք»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են տարածված լուրերը, թե պատգամավոր Կարո Կարապետյանն իրենց վճարել է, որպեսզի չբողոքեն: Տուժողն ու իր որդին հարցին բացասական պատասխան տվեցին ու շտապեցին լքել դատարանի շենքը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին