▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնիսաժում բանակի համար նախատեսված օճառ են վաճառում

Ֆեյսբուքյան օգտատեր Նանա Սարգսյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում է տեղադրել  լուսանկար, որն արվել է Իկա Միլիտոսյանի կողմից՝ Վերնիսաժում:

Լուսանկարից երևում է, որ Վերնիսաժում բաց վաճառքի է դրված բանակի համար նախատեսված օճառ: ՊՆ խոսնակը գրառման տակ խնդրել է տրամադրել հեռախոսահամար, որպեսզի կարողանան զբաղվել խնդրով:

Ավելի ուշ  Իկա Միլիտոսյանը գրում է, որ իրեն արդեն զանգահարել են ՀՀ ՊՆ-ից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին