▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրավոր զինվորները պատմում են տեղի ունեցածի մասին. Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողը 2 անգամ է վիրավորվել

 

Վիրավորում ստացած ժամկետային զինծառայողներ Դավիթ Ղազարյանն ու Անդրանիկ Ալեքսանյանը տեղի ունեցած մարտերի, իրենց առողջական վիճակի ու նորից կռվելու պատրաստակամության մասին զրուցել են «Զինուժ Մեդիա»-ի հետ: Բժիշկները պայքարում են ծանր վիրավորում ստացած Վաչագան Արտուշի Մարտիրոսյանի կյանքի համար:

Վիրավորներից մեկը գտնվում է կայազորային հոսպիտալում, նա տեղափոխման կարիք չունի:

Հակառակորդի հարձակման հետևանքով ծանր վիրավորում է ստացել նաև Վաչագան Արտուշի Մարտիրոսյանը:

ՀՀ ՌՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը տեղեկացնում է, որ նա երկու անգամ է վիրավորում ստացել՝ առաջին անգամ ազդրի շրջանից, երկրորդ անգամ՝ ականանետի պայթյունից, ինչի հետևանքով պարանոցային շրջանում վիրավորում է ստացել:

Ավելի վաղ հատնել ենք, որ ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով կա 3 զոհ, 4 վիրավոր:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին