▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վիրավորված» Էրդողանն այս անգամ կթակի Քյոլնի բարձրագույն դատարանի դռները

Քյոլնի դատարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` գերմանական «Axel Springer» ամենամեծ մեդիա հոլդինդի ղեկավար Մատիաս Դյոպֆների դեմ ներկայացրած հայցը մերժել է: Թուրքիայի նախագահը պատրաստվում է դիմել շրջանի բարձրագույն դատարան: Ըստ թուրքական «İnternethaber.com» լրատվական կայքի` Էրդողանի փաստաբանը Դյոպֆների դեմ հայց էր ներկայցրել այն բանից հետո, երբ վերջինս գերմանական թերթերից մեկում բաց նամակ էր հրապարակել` ի պաշտպանություն Էրդողանի վերաբերյալ ծաղրական բանաստեղծություն ընթերցած գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի: Հրապարակված բաց նամակում Դյոպֆները գրել էր, որ շատ է հավանել Բյոհմերմանի բանաստեղծությունը և կարդալիս քահ-քաղ ծիծաղել է, ինչն էլ վկայում է դրա հաջողված լինելու մասին: Դյոպֆները նշել է նաև, որ միանում է բանաստեղծության մեջ Էրդողանի հասցեին հնչած ձևակերպումներին: Էրդողանի փաստաբանի ներկայացված հայցում Քյոլնի դատարանից պահանջվել էր ժամանակավորապես սահմանափակել գերմանական մեդիա հոլդինգի ղեկավարի գործունեությունը, սակայն դատարանը գործ չի հարուցել` հիմնավորելով, որ Դյոպֆները արտահայտել է սեփական կարծիքը, ինչը լիովին տեղավորվում է խոսքի ազատության շրջանակներում: Դյոպֆներն էլ, անդրադառնալով իր դեմ իրավական գործընթաց սկսելու փորձերին, ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել նամակում գրած որևէ բառից:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին