▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիվառո ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել գովազդային նյութերի տարածումը

Վիվառո ընկերությունը հանդիսանում է գովազդային նյութերի տեղադրման խոշոր պատվիրատու: Հաշվի առնելով երկրում ընթացող լայնածավալ պատերազմը՝ ընկերությունում դեռ մեկ ամիս առաջ որոշում կայացվեց դադարեցնել գովազդային նյութերի հեռարձակումը բոլոր սոցիալական եւ լրատվական կայքերումԱյսօրվանից դադարեցվում է Ռադիո-TV հարթակներում տեղադրվող գովազդային հեռարձակումները եւս:

Հաշվի առնելով գործընկեր կազմակերպությունների անխափան աշխատանքն ու ֆինանսական կայունությունը՝Վիվառո ընկերությունը ինչպես վճարել է մինչ գովազդային նյութերի տեղադրման դադարեցումը, նույն ծավալով էլ շարունակելու է վճարումներ կատարել՝թեկուզեւ որևէ գովազդային նյութեր չի տեղադրվում: Նաեւ նշենք լրատվական կայքերում գովազդային հարթակները տրամադրվել են Հայաստան Համահայկական հիմնադրամին՝ հանունԱրցախի զարգացման եւ վերականգման դրամահավաքի նյութերի տեղադրման համար:

 Թիկունքը պետք է ամուր լինի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին