▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը՝ Ճանապարհային ոստիկանության աշխատակցի մասին. «Հանեք դրան համազգեստի մեջից»

168.am-ը գրում է, որ ՀՀ ոստիկանությունում նախօրեին տեղի ունեցած կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդարդառնալով նոր ոստիկանության ձևավորման գործընթացին և «առանցքային համարելով ոստիկանության ծառայողի մարդկային, մասնագիտական, բարոյական որակները», պահաջել է անհանդուրժեղ լինել ոստիկանի և համակարգի պատիվն արատավորող ցանկացած դրսևորման հանդեպ:

Վլադիմիր Գասպարյանը՝ մասնավորապես հիշեցրել է Ճանապարհային ոստիկանության աշխատակից Սեյրան Ռամազյանի դեպքը՝ ասելով. «Նման բաներն իմ համար անհանդուրժելի են:

Ոստիկանը, որին ծեծում են, մյուս ոստիկանները բռնում են, տանում են դատարան, ցուցմունք է փոխում, որ արդարացնի իրա երեսը պատռողին, քիթ-մռութը ջարդողին, որ գլուխս սենց արեցի, ուսադիրս ճղեց երեսս… Հանեք դրան համազգեստի մեջից»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին