▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը և այլ հայտնիներ աշխարհի առաջնության եզրափակչում

Երեկ Բրազիլիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դարձավ ամենաէմոցիոնալ, ամենահիշարժան և անսպասելի իրադարձություններով առաջնություններից մեկը: Առաջնության զարգացմանը հետևում էին բոլորը` սկսած շոու բիզնեսի ներկայացուցիչներից մինչև քաղաքական գործիչներ: Երեկ «Մարականա» մարզադաշտում տեղի ունեցած եզրափակչի ժամանակ տրիբունաներում հավաքվել էին ամենահայտնի և ազդեցիկ մարդիկ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, թոփ մոդել Ժիզել Բյունդխենը, երգչուհի Շակիրան` ամուսնու` Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ժերարդ Պիկեի և իրենց որդու` Միլանի հետ, դերասան Էշթոն Քաթչերը, Դեվիդ Բեքեմը որդիների հետ, Ռիհաննան և այլն:

Հիշեցնենք, որ Գերմանիա-Արգենտինա թեժ պայքարում չեմպիոնի տիտղոսին արժանացավ Գերմանիայի հավաքականը` 1:0 հաշվով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին