▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Պուտինը դիմել է հայերին

Ռուսաստանը հանդես է գալիս ցեղասպանության ցանկացած դրսեւորման դեմ եւ կոչ է աում միջազգային հանրությանը դիմագրավել դրանց։ Այդ մասին գրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հիշատակի երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Հարգելի բարեկամներ,

1915թ. ապրիլի 24-ը ողբերգական տարելից է՝ կապված Հայոց ցեղասպանության՝ «մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից մեկի» հետ։

Հարյուրամյակ անց մենք մեր գլուխներն ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջեւ։ Մեր երկրում այդ ողբերգությունը միշտ ընկալել են որպես սեփական ցավ եւ ողբերգություն։

Ռուսաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է օբյեկտիվ եւ հետեւողական, ազգային հողի վրա զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում լինել։ Միջազգային հանրությունը կոչված է անելու ամեն ինչ, որ նման չարագործությունները երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվեն։

Հայերի եւ տարածաշրջանի մյուս ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության եւ համաձայնության պայմաններում՝ չմանալով սարսափների մասին, որոնց հանգեցնում են կրոնական թշնամությունը, ագրեսիվ ազգայնամոլությունն ու այլատյացությունը։

Մաղթում եմ եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում ապրող բոլոր հայերին բարօրություն, խաղաղություն եւ բարիք։ Հավերժ հիշատակ զոհերին»,- ասվում է ուղերձում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին