▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի «այլմոլորակայինները» Հայաստա՞ն են հասել․ Տավուշի գյուղերում տագնապ է

«Ուրեմն գյուղում նոր տագնապ է տարածվել։ Տեղացիները վախեցած պատմում են կենդանակերպ անհասկանալի արարածների հարձակման մասին։ Նրանք գիշերով հարվածում են մարդկանց, հարձակվում տների վրա։ Տուժածները հստակ դիմագիծ չեն կարողանում նկարագրել. ասում են՝ բարձրահասակ են, սև(կամ սևազգեստ), երկար թևերով ու վազելիս չորեքթաթ են։ Շատ արագավազ են։ Գյուղացիները վստահ են՝ այլմոլորակայիններ են։ Սա ի՞նչ է։ Փորփրելուց հետո մի քանի հրապարակում գտա էս թեմայով վրացական գյուղերից։ Տեղյա՞կ եք»,-գրել  է լրագրող Վրույթ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Այս մասին կարդացեք  Asekose.am-ի հրապարակումը՝ «Այլմոլորակայիննե՞ր, թե՞ մարդակերպ արարածներ. վրացական գյուղերը դատարկվում են, մարդիկ սարսափած լքում են իրենց տները» վերնագրով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին