▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստահ եմ, որ նմանատիպ մեթոդներով ճահիճն ու թակարդն են քցում բազմաթիվ ուսյալ ու ապագա ունեցող երիտասարդների....

Ակնկալում եմ, որ ամեն մի իրեն հարգող ՀՀ քաղաքացի կարձագանքի հակաօրինական. հակամարդկային ու հակապետական այս ստոր երևույթին....
Ժառանգություն կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանին ԱԱԾ, իսկ ավելի ճիշտ՝ КГБ աշխատակիցը փորձել է սպառնալիքով հավաքագրել, կամ ինչպես այդ հոտած կառույցին է հատուկ՝ «վերբովկա» անել...
Այս հարցը չի վերաբերվում բացառապես Հրայր Մանուկյանին, տարիներ առաջ նման փորձ եղել է նաև իմ նկատմամբ, բացառությամբ՝ սպառնալիքների, թե իբր հարազատներս խնդիր կունենան, բայց նույն հոգեբանությամբ և տրամաբանությամբ՝ «առաջ չես գնա, տեղ չես ունենա, մենք ենք որոշողը, եթե չհամաձայնվես տեղ չես ունենա քաղաքական ու իշխանական դաշտում»....Իմ պարագայում ես երկար էի պահում КГБ աշխատակցին, քանի որ վստահ էի, որ եթե ես նրան ուղարկեմ գրողի ծոցը, նա մոտենալու է կուսակցության մեկ այլ երիտասարդի, բայց հետո հասկացա, որ կարող են իրենց արխիվներում գրել, որ իրենց գործակալն եմ եղել ու դրա համար արգելեցի շփումներս այդ գործակալի հետ....
Վստահ եմ, որ նամանատիպ մեթոդներով ճահիճն ու թակարդն են քցում բազմաթիվ ուսյալ ու ապագա ունեցող երիտասարդների....
ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ, դատապարտել և հնարավորինս շատ տարածել, նմանատիպ հանդիպումները ձայնագրել, հակառակ դեպքում դատապարտված եք այլ պարտադրված ճանապարհ ընտրել....
Հրայր ջան, հպարտանում եմ քեզնով, չվախես, խիզախ քայլ ես արել ու արածդ քայլին տեր կանգնի...

Լսեք կամ կարդացեք մանրամասնորեն, հասկացեք թե որքան ճղճիմ վիճակում է գտնվում այն կառուցը, որը կոչված է մեր անվտանգությունն ապահովել...

Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Տեսանյութը` araratnews.am -ի

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին