henaran.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարի թեկնածու Սահակ Ալեքսանյանը ասել է. «Հա, Արամը՝ «Վստրեչի Ապերը» հարազատ քեռուս տղան ա, ոնց կարա ինձ չպաշտպանի՞»:
Ըստ մամուլի` այս գյուղում դեկտեմբերի 14-ին՝ համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության օրը լարվածություն է սպասվում, քանի որ խառնվելու են շատ հեղինակություններ:
«Ինքը էս գյուղից է, շատ է ուզում, որ գյուղը ծաղկուն տեսնի, նորմալ գյուղ լինի, դրա համար էլ աջակցում է ինձ, ես թաքցնելու բան չունեմ»,-ասել է ՀՀԿ-ական Սահակյանը, ով ինքնաառաջդրվել է:
«Նորմալ ընտրություններ են լինելու: «Ապերի» անունը չգիտեմ խի են խառնել, մարդը իրավո՞ւնք չունի կանգնելու ախպոր կողքը», -նշել է թեկնածուն:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում