«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդին՝ Արման Վարդանյանն ու հարեւանությամբ բնակվող անձը երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել։
Առաջին ատյանի դատարանը մերժել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում է News.am-ը, ում հետ զրույցում Արման Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասել է.
«Ինչպես գիտեք՝ դատարանները նույնիսկ այն դեպքերում երբ տեսնում են, որ հիմնավոր կասկածը բացակայում է, հիմնականում կարող են մերժել կալանքի միջնորդությունը հիմքերի բացակայության պատճառաբանությամբ կամ գրավ կիրառել, կամ առհասարակ աշխատում են հիմնավոր կասկածի հետ կապված հարցին շատ չանդրադառնալ։ Բացառիկ դեպքերում, երբ այնքան ակնհայտ է հիմնավոր կասկածի բացակայությունը եւ ոչինչ գրել չեն կարող, դատարանը միջնորդությունը մերժում է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Արամ Վարդանյանի եղբորորդու եւ հարեւանությամբ բնակվող անձի դեպքում դատարանները մերժել են կալանքի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայությամբ»,– նշել է պաշտպանը։
Նշենք, որ Արամ Վարդանյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել առեւանգման համար, իսկ մյուս անձին՝ կողոպուտի:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝


