▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի հետևանքով մահացած բժիշկը Կարապետ Գրիգորյան է. ևս 3 հոգի հոսպիտալացվել են

Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ ուշ երեկոյան Արտաշատի շտապօգնության մեքենան  Վերին Արտաշատ կանչի մեկնելիս վթարվել է։ Պատահարի արդյունքում բժիշկ Կարապետ Գրիգորյանը տեղում մահացել է։ ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավում է ողբերգական պատահարի համար և վշտակցություն հայտնում մասնագիտական իր պարտականությունները կատարելու ընթացքում  մահկանացուն կնքած բժշկի հարազատներին ու մերձավորներին։

Կանչի դուրս եկած շտապօգնության երկրորդ բժիշկը, բուժքույրը և վարորդը  տեղափոխվել են  Արտաշատի բժշկական կենտրոն, ուր ստացել են առաջին բուժօգնությունը։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը և բուժքույրը այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում  լայնածավալ հետազոտությունների են ենթարկվում։ Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ հիվանդանոցում է գտնվում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։ Կազմակերպվում է նաև վարորդի տեղափոխումը «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարից տուժածների բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։

ՀՀ առողջապահության նախարարություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին