▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Washington Post»-ը անդրադարձել է Էրդողանի հայատյաց հայտարարությանը

 

ԱՄՆ-ում հրատարակվող հայտնի Washington Post պարբերականը անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախօրեին արած սկանդալային հայտարարությանը, որով ասել էր, որ իրեն վիրավորել են ` անվանելով «հայ»:Տեղեկացնում է թուրքական «Ինտերնետհաբեր» լրատվական կայքը:
Ադամ Թեյլորի հեղինակած «Հայ լինելը ստորությու՞ն է: Թուրքիայի վարչապետը այդպես է մտածում» վերտառությամբ հոդվածում  նշվել է, որ վարչապետը  հայտարարությունը հայերին ուղղված բացահայտ վիրավորանք է: 
Թեյլորը գրում է, որ ներկայումս Թուրքիայում 70 հազար հայեր են ապրում, որոնց մեծ մասը իրենց օտարված և վախի մթնոլորտում են զգում: Հեղինակը նշել է նաև որ չնայած քրդերին և հայերին ուղղված որոշ քայլերին, վարչապետը հաճախ անդրադառնում է կրոնական և էթնիկ տարբերություններին և քննադատվում: 
Ermenihaber.am

ԱՄՆ-ում հրատարակվող հայտնի Washington Post պարբերականը անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նախօրեին արած սկանդալային հայտարարությանը, որով ասել էր, որ իրեն վիրավորել են ` անվանելով «հայ»:Տեղեկացնում է թուրքական «Ինտերնետհաբեր» լրատվական կայքը:

Ադամ Թեյլորի հեղինակած «Հայ լինելը ստորությու՞ն է: Թուրքիայի վարչապետը այդպես է մտածում» վերտառությամբ հոդվածում  նշվել է, որ վարչապետը  հայտարարությունը հայերին ուղղված բացահայտ վիրավորանք է: 

Թեյլորը գրում է, որ ներկայումս Թուրքիայում 70 հազար հայեր են ապրում, որոնց մեծ մասը իրենց օտարված և վախի մթնոլորտում են զգում: Հեղինակը նշել է նաև որ չնայած քրդերին և հայերին ուղղված որոշ քայլերին, վարչապետը հաճախ անդրադառնում է կրոնական և էթնիկ տարբերություններին և քննադատվում.գրում է ermenihaber-ը:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին