▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուրովի որդու կողմից զինվորներին ծեծի ենթարկելու լուրն ապատեղեկատվություն է. ՊՆ

Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել այն մասին, թե  շաբաթ օրը երեկոյան Յուրի Խաչատուրովի որդին ալկոհոլի ազդեցության տակ դաժան ծեծի է ենթարկել Դիլիջանի հրետանային զորամասի չորս ժամկետային զինծառայողների, որոնցից երեքը տեղափոխվել են Վանաձորի հոսպիտալ: Իսկ Զորիկ անունով զինվորը, ում վիճակը չափազանց ծանր է, Խաչատուրովի որդին իր մեքենայով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Լուրի իսկությունը պարզելու նպատակով ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց այս լուրը:

«Ամեն մի լուր չէ, որ հավաստի է: Եթե լրատվամիջոցն ունի  նման փաստ, թող նշի գոնե մեկ հոգու անուն` ում ծեծել են: Չկա նման բան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին