▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղա-ադրբեջանական հարցում Ռուսաստանը կներդնի իր ողջ ջանքերը. Վլադիմիր Պուտին

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այսօր՝ սկսած ժամը 12:00-ից, Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանում է բնակիչների հարցերին:

Նշենք, որ ուղիղ եթերում Պուտինն անդրադարձել է նաև քաղաքացիներից մեկի հարցին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը՝ ասելով, որ Ռուսաստանը շահագրգռված է այդ խնդրի լուծման հարցում.

«Շատ զգայուն թեմա է: Դա վաղեմի խնդիր է, վաղեմի հակամարտություն: Այն սառեցված վիճակում էր: Ցավոք, տեղի ունեցավ բռնության այդ պոռթկումը, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք այն, գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծում։ Իհարկե, այստեղ հարկավոր են Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ: Դրանք կարող են ձեռք բերվել, ցանկանում եմ ընդգծել, բացառապես քաղաքական միջոցներով: Հարկավոր է գտնել փոխզիջում: Ինձ թվում էր, որ մենք մի քանի տարի առաջ մոտեցել էինք դրան, սակայն պարզվեց, որ, ցավոք, դա այդպես չէ:

Պուտինն ավելացրել է նաև, որ իրենք ցանկանում են լիարժեք աշխատել թե Ադրբեջանի, և թե Հայաստանի հետ, ինչպես նաև նշել է, որ Ռուսաստանն այս հարցում կներդնի իր ողջ ջանքերը, բայց, իհարկե, վերջնական որոշումը պետք է կայացնեն հայ և ադրբեջանցի ժողովուրդները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին