▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղի առնչությամբ Էրդողանի հայտարարությունը վիրավորական է եղել ադրբեջանցիների համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ղարաբաղի առնչությամբ Էրդողանի հայտարարության տեսահոլովակի այն հատվածը, որտեղ ասում է, որ Լեռնային Ղարաբաղը ազերիներինն է, կարևոր է այն առումով, որ ադրբեջանցիների համար, փաստորեն, չափազանց վիրավորական է եղել Թուրքիայի նախագահի կողմից` իրենց «ազերի» անվանվելը: Գրեթե միահամուռ շեշտում են, որ իրենք պարզապես թուրքեր են կամ թյուրքեր, կամ Ադրբեջանի թուրքեր: Սա ևս մեկ ապացույց, որ և՛ «ազերի» և «ադրբեջանցի» եզրերը Ադրբեջանի նույնիսկ այսօրվա հասարակության համար օտար են և դրանց կիրառության նպատակը միայն պատմական զեղծարարությունների և ԱՀ տեղաբնիկների ձուլման հնարավորությունների ստեղծումն է:

Արտյոմ Տոնոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին