▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղաղ բնակիչների վրա կրակելն ահաբեկչություն է. Էդուարդ Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որտեղ քննարկվել է սահմանային լարվածության, հակառակորդի կողմից՝ խաղաղ բնակիչների սպանության հարցը: 

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս, որ դեմ է հարցի խաղաղ լուծմանը. «Խաղաղ բնակիչների նկատմամբ կրակելն բոլոր ժամանակներում անթույլատրելի է եղել: Կրակել խաղաղ բնակիչների վրա չի թույլատրվում նույնիսկ պատերազմի ժամանակ: Դա այլ բան չէ, քան ահաբեկչություն: Կարծում եմ՝ համապատասխան մարմինները կարձագանքեն կատարվածին, իսկ միջազգային կառույցներն էլ համապատասխան գնահատական կտան: Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր ահաբեկչական բնույթը և այն, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին»:

Հիշեցնենք, որ  որ այսօր ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել են սահմանամեձ Բարեկամավան, Կոթի, Ոսկևան, Բաղանիս, Դովեղ, Բերդավան գյուղերը. կան զոհեր ու վիրավորներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին