ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում գրում է․ ««Անուշկա» զարգացման կենտրոնում, որը գտնվում է Քաջազնունի 28/1 հասցեում, տնօրենը ծեծում է երեխաներին։ Հենց ինքը՝ Անուշ Հակոբյանը մի ինքնակոչ հոգեբան՝ չգիտի անգամ մարդկանց հետ շփվելու բանաձեւը։Դեպք է տեղի ունեցել կենտրոնում, երբ տեսանկարահանող սարքի բացակայության պայմաններում ապտակել է երեխային եւ այնքան ծանր է հարվածել, որ երեխան վայր է ընկել աթոռից։ Սա առաջին դեպքը չէ։ Մեկ այլ դեպքերով. փակում են երեխային մութ ննջասենյակում եւ մինչեւ չհանգստանա՝ չեն բերում խմբասենյակ։ Անուշ Հակոբյանը կենտրոնը շահագործում է որպես մանկապարտեզ՝ այլ բան գրանցելով։ Ինչ վերաբերում է աշխատակազմին՝ ասեմ, որ լռեցնում է բոլորին եւ արգելում ծնողի հետ կոնտակտը, էժան վարքագիծ է դրսեւորում աշխատակազմի նկատմամբ՝ խոսելով նրանց հետեւից, վարքաբեկելով վերջիններիս։ Զգուշացում Անուշին. կանգ առ, տիկին․․․Սա վերջին զգուշացումն է հանրային՝ հաջորդ փուլով կզբաղվեն համապատասխան մարմինները»։