Ինչպես հայտնել էինք, «Եվրոտեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնելու է «Լադանիվա» խումբը: «Եվրոտեսիլ»-ի յութուբյան ալիքում հրապարակվել է երգն ու տեսահոլովակը:
Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է երգին՝ այն անվանելով խայտառակություն: «Էսի ղրգելու բան ա՞: Ո՛չ երգն ա երգ, ո՛չ անունն ա անուն ու ի՞նչ ա երգում՝ չես հասկանում: Արի պարենք, հանվի պարենք, լա-լա, լի-լի, էս ի՞նչ ա»,- նշել է նա: «Ազգովի ղժժում էին Կոնչիտայի վրեն, բայց էնի ձայն ուներ, տաղանդ ուներ: Մի հատ սա լսեք ու նա լսեք, համեմատեք»,- հավելել է Ղուկասյանը: