▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակություն Վանաձորի քաղաքապետի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման գործով

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Լոռու մարզի դատախազը կոնկրետ գործով՝ Վանաձորի քաղաքապետի դեմ ներկայացված հաղորդման, լրագրողիս հարցերին պատասխանելու համար հստակ օր է նշանակում, վերցնում հեռախոսահամարս՝ անձամբ կանչելու հարցազրույցի, երկու օր անց հրաժարվում է հանդիպել՝ փոխանցելով գլխավոր դատախազության մամլո խոսնակի հեռախոսահամարը: Այդ հեռախոսահամարը ես շատ լավ գիտեմ, այդ տարբերակով տեղեկատվություն ստանալուն նույնպես քաջածանոթ եմ, հարց է առաջանում՝ իսկ ինքը մարզի դատախազը նո՞ր միայն իամացավ տեղեկատվության տրամադրման կարգի մասին, թե՞ ժամանակ ձգելու շաբլոն մեթոդն է բանեցնում: Եթե հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել լրագրողի և պետական պաշտոնյայի միջև, առնվազն պետք է կայանա, դեռ հարցազրույց տալն էլ մի կողմ: 

Ճիշտ չեն պահում իրենց մեր բարձրաստիճան պաշտոնյաները:

Բայց սա դեռ ամենը չէ: Գլխավոր դատախազությունից մեզ հայտնում են, որ քաղաքապետի դեմ հաղորդման վերաբերյալ նյութերը ոստիկանությունում են, այնինչ դեռ չորս օր առաջ են դրանք դատախազություն ուղարկվել, և այսօր օրենքով սահմանված կարգով պետք է որոշում կայացվի՝ ի վերջո գործ հարուցվում է, թե մերժվում: Ոստիկանությունը  «տեղյակ» չէ, գլխավոր դատախազությունը  «տեղյակ» չէ, մարզի դատախազությունը չի շփվում լրագրողների հետ ..............

Ադրինե Թորոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին