▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խիստ արդյունավետ է աշխատում` մանավանդ սեփական ազգուտակի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է, երբ Հովիկ Աբրահամյանն ասում էր՝ սկսելու եմ իմ մոտիկներից, խոսքը վերաբերում էր ոչ թե ստվերից դուրս գալուն եւ հարկերը կանոնավոր վճարելուն, այլ մտերիմներին բարձր պաշտոնների տեղավորելուն:

Երեկ մենք գրել էինք, որ Բագրատաշենի մաքսատան պետ է նշանակվել «Զվարթնոց» մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը: Իսկ նրա փոխարեն նշանակվել է Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վովա Թամրազյանը: Միեւնույն ժամանակ՝ Շենգավիթի հարկայինի պետ է նշանակվել նրա մյուս փեսան՝ Վահան Մամիկոնյանը, ով, ազատվելով Շենգավիթի ոստիկանապետի պաշտոնից, ավելի եկամտաբեր ու խաղաղ աշխատանքի անցավ:

Դեռ 100 օրը չլրացած, վարչապետը, փաստորեն, խիստ արդյունավետ է աշխատում: Մանավանդ սեփական ազգուտակի համար»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին