▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խմբով Էջմիածնից գնում ենք Նաիրի ԲԿ՝ համոզվելու, որ Մանվել Գրիգորյանն այնտեղ է. Ջիվան Աբրահամյան

Ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ ինքը փոքր խմբով Էջմիածնից գնում է Երևան՝ «Նաիրի» բժշկական կենտրոն՝ համոզվելու համար, որ Մանվել Գրիգորյանն իսկապես այնտեղ է և իսկապես վատ վիճակում է: «Եթե դուրս չգրեն, ու իսկապես առողջական այդքան լուրջ խնդիրներ ունի, ուրեմն պետք չի ոչ մի քայլ ձեռնարկել։ Իսկ եթե պարզվի, որ Գրիգորյանը պետք է դուրս գրվի հիվանդանոցից, ապա դա բացարձակապես ընդունելի չէ։ Եթե կպահեն հիվանդանոցում, դա՝ ուրիշ»,- նշում է ակտիվիստը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, փոխեց գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորում խափանման միջոցը, և նա ազատ արձակվեց:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին