▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդիրը լատենտ նիկոլականներն են. այս հոսանքներն են խնդիրը

Նիկոլ Փաշինյանի դեպքում ամեն ինչ պարզ է։ Նա արդեն վաղուց ինտելեկտուալ տեսանկյունից սպառված է ու վերջացած։ Նրան այլևս ասելիք չկա։ 
Խնդիրը լատենտ նիկոլականներն են կամ այն մարդիկ, որոնք մինչ օրս Նիկոլ Փաշինյանին քննադատում են թալանը չվերադարձնելու, դատական համակարգը չբարեփոխելու և վեթինգ չիրականացնելու համար։ 

Այն մարդիկ, որոնք պնդում են, թե Ղարաբաղը հանձնել է Պուտինը։ 
Այն մարդիկ, որոնք պնդում են, թե Ղարաբաղի հարցը լուծում չուներ։ 
Այն մարդիկ, որոնք պնդում են, թե ղարաբաղցիները չեն կռվել։ 
Այն մարդիկ, որոնք իբրև թե կառուցողականության դիրքերից քննադատում են Փաշինյանին տնտեսական դիվերսիֆիկացիա չիրականացնելու և Արևմուտքի ուղղությամբ կտրուկ քայլեր չիրականացնելու համար։ 
Այն մարդիկ, որոնք եթերներում ԵՄ դիտորդներով, ֆրանսիական ու հնդկական զենքով, Իրանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ՀՀ նոր անվտանգային ճարտարապետություն են գծագրում։ 
Այն մարդիկ, որոնք պատեհ-անպատեհ առիթներով մեծագույն պաթոսով առաջարկում են խոսել Թուրքիայի հետ։ 
Այն մարդիկ, որոնք պնդում են, թե հայ ժողովուրդը իռացիոնալ է, և այդ պատճառով մենք չենք կարողանում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ 
Այն մարդիկ, որոնք իբրև թե դժգոհ են Փաշինյանական վարչակակազմից, բայց այլընտրանք չեն տեսնում։ 
Այն մարդիկ, որոնք Փաշինյանին քննադատում են տարիններ առաջ Ղարաբաղի հարցում սխալներ գործելու մեջ, բայց հիմա սրտի բաբախյունով սպասում են խաղաղության պայմանագրին։ 
Այն մարդիկ, որոնք անասնական վախ են քարոզում պատերազմի նկատմամբ։ 
Այն մարդիկ, որոնք Կիրանցում են առաջին անգամ ՀՀ պետական սահման տեսել։ 
Այն մարդիկ, որոնք 1915 թ․-ի Ցեղասպանության առաջնային պատճառ դիտարկում են ռուսների սադրանքն ու հայերի դավաճանությունը։ 
Այն մարդիկ, որոնք ուզում են ռուսական ռազմաբազան հանել ՀՀ տարածքից, քանի որ Պուտինը հանձնում է իր դաշնակիցներին։ 
Այն մարդիկ, որոնք իբրև թե քննադատում են իշխանությանը, բայց ինքնիշխանության և անկախության հարցերում անվերապահ աջակցություն են հայտնում Փաշինյանին։ 
Այն մարդիկ, որոնք էդքան էլ համաձայն չեն Փաշինյանի հետ, բայց զուսպ են հանուն ժողովրդավարության, որ հանկարծ Քոչարյանը չվերադառնա։ 

Եվ ընդհանրապես էն մարդիկ, որոնք ապրում են այնպես, որ կարծես թե, ոչինչ էլ եղել, Ղարաբաղը երբեք գոյություն չի ունեցել, իսկ Ռուբեն Վարդանյանին ու Բակո Սահակյանին էլ հասնում էր։ 

Ահա, հերձվածող այս հոսանքներն են խնդիրը, որոնք ամեն օր թունավորում են մարդկանց։

Կարպիս Փաշոյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին