«Para TV»-ի տնօրեն Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս ճանապարահատվածն արդեն մեկ օր է, ինչ փակ է, և դա լուրջ խնդիրներ է առաջացրել Իրանից եկող բեռնափոխադրող մեքենաների համար:
Ինչպես երևում է տեսանյութերում, բեռնափոխադրող մեքենաները մնացել են ճանապարհին: Դրանցից որոշները բեռնված են փչացող մթերքներով: Եթե ճանապարհը շարունակի փակ մնալ, այն լրջագույն խնդրի առաջ կկանգնեցնի Հայաստանին, քանի որ կապը Իրանի հետ այս պահին, ըստ էության, ևս կտրված է»:


